Աֆրիկայի գավաթ. Գործող չեմպիոնն ու Կամերունը մեկնարկեցին հաղթանակով 🎥
Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկության F խմբի առաջին տուրում մրցաշարի գործող չեմպիոն Կոտ դ’Իվուարի ազգային հավաքականը Մարակեշում 1:0 հաշվով հաղթել է Մոզամբիկի թիմին։
Հանդիպման միակ գոլը 49-րդ րոպեին խփել է «Մանչեսթեր Յունայթեդի» վինգեր Ամադ Դիալոն։
Խմբի մյուս խաղում էլ մրցաշարի ֆավորիտներից Կամերունի հավաքականը «Լևանտեի» հարձակվող Կառլ Էթա Յոնգի միակ գոլի շնորհիվ նույն` 1:0 հաշվով հաղթել է Գաբոնին։
Երկրորդ տուրում Կոտ դ’Իվուարն ու Կամերունը կմրցեն միմյանց դեմ, իսկ Գաբոնը կհանդիպի Մոզամբիկին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml