Արտետա. «Գնացեք եկեղեցի, եթե դա ձեզ դուր չի գալիս»
«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան այն մարդկանց, որոնց դուր չի գալիս, թե ինչպես են «զինագործների» ֆուտբոլիստները տոնում խաղավերջում խփած հաղթական գոլերը, խորհուրդ է տվել գնալ եկեղեցի։
– Ձեզ անհանգստացնու՞մ է, որ ձեր խաղացողներն այդքան անվերահսկելի են տոնում հաջոդությունը։
– Ոչ։ Ֆուտբոլում բոլորն են տոնում հաղթանակները։ Դուք ցանկանում եք էմոցիաներ և կիրք։ Հաղթանակից և խփած գոլից ավելի լավ բան չկա ֆուտբոլում։ Գնացեք եկեղեցի, եթե դա ձեզ դուր չի գալիս։
Միանաշանակ չեմ խնդրելու խաղացողներին ավելի զուսպ տոնել հաջողությունն առաջիկա խաղում,- իսպանացի մասնագետի խոսքերը մեջբերում է The Telegraph-ը։
Նշենք, որ «Արսենալը» Պրեմիեր լիգայի 26-րդ տուրում «Բորնմութի» դեմ կայացած խաղում (3:2) հաղթական գնդակը խփեց 90+7-րդ րոպեին, ինչից հետո լոնդոնյան ակումբի ֆուտբոլիստները բավական բուռն էին տոնել իրենց հաջողությունը, որը լայն քննարկումների առիթ էր դարձել։
Հավելենք, որ «զինագործները» հաջորդ հանդիպումը կանցկացնեն մարտի 12-ին և հյուրընկալվելիս կմրցեն «Ֆուլհեմի» դեմ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱՊԼ, Արսենալ, Միկել Արտետա