Արսեն Վենգեր․ «Այլևս որևէ վեճ չի լինի միլիմետրերի պատճառով»
«Արսենալի» նախկին գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը, ով ներկայումս ղեկավարում է ՖԻՖԱ-ի գլոբալ զարգացման բաժինը, պատմել է, թե ինչպիսին են լինելու խաղից դուրս իրավիճակի նոր կանոնները։
«Խաղից դուրս իրավիճակ չպետք է համարվի, եթե հարձակվող կողմի խաղացողի այն հատվածը, որով նա գոլ է խփել, պաշտպանվող կողմի հետ նույն գծի վրա է եղել, և եթե անգամ նրա մարմնի այլ հատվածներ խաղից դուրս վիճակում լինեն, մրցավարը չպետք է խաղից դուրս իրավիչակ արձանագրի։ Այս կերպ բոլոր հարցերը կլուծվեն, և այլևս որևէ վեճ չի լինի միլիմետրերի պատճառով»,- 70-ամյա մասնագետի խոսքերը փոխանցում է The Sun-ը։
Նշենք, որ Ֆուտբոլային ասոցիացիաների միջազգային խորհուրդը խաղից դուրս իրավիճակի նոր կաննոները կքննարկի այս տարվա փետրվարի 29-ին Բելֆաստում։
# Արսեն-Վենգեր, Արսենալ, ՖԻՖԱ