Արսեն Ջուլֆալակյանը պարգևատրել է Մալխաս Ամոյանին 🎥
Մալխաս Ամոյանին աշխարհի չեմպիոն դառնալուց հետո պարգևատրել է անվանի ըմբիշ, Լոնդոնի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը։
Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Ամոյանը եզրափակիչում 10:1 հաշվով ջախջախել է Օլիմպիական գործող չեմպիոն, ճապոնացի Նաո Կուսակային` գոտեմարտն ավարտելով նախատեսվածից շուտ։
Փարիզի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի քառակի չեմպիոն Ամոյանը կարիերայում երկրորդ անգամ է աշխարհի առաջնությունում ոսկե մեդալ նվաճել։ Նա 2021թ. չեմպիոն էր դարձել 72կգ քաշային կարգում։
26-ամյա ըմբիշը նաև աշխարհի առաջնությունների կրկնակի բրոնզե մեդալակիր է, Եվրոպայի ու աշխարհի անհատական գավաթի խաղարկության փոխչեմպիոն։
Տեսանյութը` Fast Sports-ի
# Արսեն Ջուլֆալակյան, Ըմբշամարտի ԱԱ, Մալխաս Ամոյան