Չմշակվա՞ծ ադամանդ, թե՞ ֆուտբոլային նոր աստղ․ Արսեն Զախարյան ի պատմությունը

Չմշակվա՞ծ ադամանդ, թե՞ ֆուտբոլային նոր աստղ․ Արսեն Զախարյան ի պատմությունը

18/05/2021 - 17:05

«Դինամո Մոսկվայի» 17-ամյա հայազգի ֆուտբոլիստ Արսեն Զախարյան ն ընթացիկ մրցաշրջանում դարձավ ոչ միայն ռուսական, այլև համաշխարհային ֆուտբոլի բացահայտումներից մեկը։ Գոլեր, գոլային փոխանցումներ, անցումներ, գրագետ խաղ։ Այս ամենը չվրիպեց ոչ միայն մեր աչքերից, այլև Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ստանիսլավ Չերչեսովի աչքից՝ Զախարյանին ընդգրկվելով Ռուսաստանի մեծահասակների հավաքականի ընդլայնված կազմում, որը նախապատրաստվում է Եվրո-2020-ին։ Սա դեռ չի նշանակում, որ նա կխաղա հիմնական հավաքականում առաջիկա պաշտոնական հանդիպումներում, բայց հրավերն արդեն շատ բան է ասում։

Ռուսական մամուլը մի քանի անգամ անդրադարձել է հայազգի տաղանդին։ Հերթը Sports.ru-ինն է, որը ծավալուն հոդված է ներկայացրել Արսենի մասին։ Ներկայացնում ենք տեքստը խմբագրումներով։

Արսենին ավելի լավ ճանաչելու համար լսենք նրա առաջին մարզչի՝ «Կռիլյա Սովետովի» 80-ականների լեգենդ Վլադիմիր Կորոլյովի մենախոսությունը։ Նա բոլոր մարզիչներից լավ գիտի Արսենին, ով 10 տարի մարզել է նրան մինչև Մոսկվայի «Դինամո» հասնելը։

«Արսենն իմ խումբ եկավ 2010-ին, երբ դեռ 6 տարեկան էր։ Փաքր էր, բայց արդեն առանձնանում էր՝ հանգիստ խաբս էր տալիս, անցումներ էր կատարում․ երևում էր, որ բակում շատ է խաղացել։

Արսենի ընտրության հարցում մեծ դեր են ունեցել ծնողները․ հայրը բերում էր մարզման և ուշադիր հետևում։ Նա և մայրը ուղեկցում էին մրցումների ժամանակ և միշտ կողքին էին։ Այդքանով հանդերձ՝ մարզչի աշխատանքին երբեք չեն խառնվել։ Արսենի հայրը երբեք չի հարցրել․ «Ի՞նչն է խնդիրը», փոխարենը միշտ հետաքրքրվում էր, թե ինչով կարող են օգնել, ինչպես է Արսենը զարգանում, ինչի կարիք կա։ Հաճելի մարդիկ են։

Արսենը հետ քաշված հարձակվողի դիրքում էր խաղում, սիրում էր խորքում ստանալ գնդակը, մի քանի հոգու անցնել գնդակով։ Նա երբեք նման խնդիր չի ունեցել։ Այդքանով հանդերձ նա նաև լավ է կառուցում խաղը․ սիրում է սրել խաղը փոխանցումներով ու կատարել վերջին փոխանցումը։ Գիտեք՝ ժլատ խաղացողը 2-ը 1-ի դեմ դուրս գալիս ինքը կհարվածի, իսկ Արսենը միշտ փոխանցում է ավելի հարմար դիրքում գտնվող խաղընկերոջը։

Նա հետաքրքիր ոճ ունի․ երբ նետում է գնդակն առաջ՝ թվում է, թե բաց է թողել այն, սակայն Արսենն ամեն ինչ վերահսկում է երկար քայլի շնորհիվ։ Խաղաոճով նա հիշեցնում է Իգոր Դաբրավոլսկուն (Խմբ․՝ ԽՍՀՄ և Ռուսաստանի հավաքականի ֆուտբոլիստ, 1993 թվականին «Մարսելի» կազմում Չեմպիոնների լիգայի հաղթող)։

Արսենն ասում է, որ իրեն դուր է գալիս Կրիշտիանու Ռոնալդուն, իսկ ես խորհուրդ եմ տալիս ոչ թե կրկնօրինակել, այլ զարգացնել սեփական որակները։

Հետագա խաղերի ընթացքում ուշադրություն դարձրեք նրա թաքնված փոխանցումներին։ Նա այդպիսի փոխանցումներ կատարում էր դեռ երեխա ժամանակ․ նման դեպքում աշխատում է գլուխը։

Շուտով նա կդառնա տուգանային հարվածների իրացման վարպետ․ ես դրանում համոզված եմ։ Նա հաճախ էր ինձ դիմում լրացուցիչ պարապմունքներ անցկացնելու համար ու մենք երկար մշակում էինք հարվածներն ու դրանց տեխնիկաները։ Նույնիսկ մարզումներից հետո նա հաճախ ասում էր․ «Վլադիմիր Նիկոլայևիչ, եկեք մնանք դաշտում»։

Արսենը երբեք մարզումները բաց չէր թողնում։ Մի անգամ պատահեց, որ Զախարյանների մեքենան էր փչացել ու նա ուշացավ։ Միայն պիտի տեսնեիք, թե որքան էր ներշնչվել․ ես խիստ կանոններ ունեի ու նա ստիպված եղավ մի քանի շրջան վազել։ Այլևս երբեք Արսենը չի ուշացել։

Ամենահետաքրքիրն այն է, որ չեմ նկատել, որ նրա մարդկային որակները ժամանակի հետ փոխվեն․ ինչպես հանգիստ, ժպտուն, ուշադիր կար, այնպես էլ մնացել է։

13 տարեկանում Արսենը գնաց «Զենիթ»՝ փորձաշրջան անցնելու, սակայն, անկեղծ ասած, ես դեմ էի։ Նրա հայրը եկավ և ասաց, որ նրանք ցանկանում են փորձել, իսկ ես նրանց պատասխանեցի, որ դեռ շուտ է, սպասել է պետք․ չէ՞ որ այնտեղ լրիվ այլ համակարգ է և նրա հետ անձնական մարզիչ չի լինելու, ով կհուշի ամեն մի մանրուք։ Սակայն, նրանք, ամեն դեպքում, շատ էին ցանկանում մեկնել Սանկտ Պետերբուրգ։

Արսենի հայրն այդ ժամանակ ասում էր, որ նրանք անընդհատ զանգահարում են իրենց, ցանկանում են հանդիպել Արսենի հետ և տեսնել նրա խաղն ու նման բաներ։ Ես այդ պահին մտածեցի, որ այդպիսի բան հնարավոր չէ, քանի որ 2003 թվականի ծնվածների փորձաշրջանի համար այդպիսի մեծ ուշադրություն չեն դրսևորում։

Արդյունքում Արսենն ու նրա հայրը վերադարձան Սամարա՝ պատմելով, որ Արսենին խաղացրել են ինչ-որ խաղում, ինչից հետո որևէ բան չեն ասել նրա մասին՝ դուրս չգալով կապի։

Զախարյանը դրանից հետո չընկճվեց, իսկ ես նրան ասացի, որ սարսափելի ոչինչ չկա, պետք է բարձրացնել գլուխը և շարունակել խաղալ նույն ոգով ու խաղամակարդակով։ Այդպես էլ եղավ։ Երբ մենք խաղում էինք Ռուսաստանի առաջնությունոըմ, Արսենի ծառայություններով սկսեցին հետաքրքրվել մի շարք ակումբներ, այդ թվում նաև՝ «Դինամոն»։ Ես միանգամից մտածեցի, որ «Դիմամոն» նրան համապտասխան ակումբ է, քանի որ այնտեղ ավելի շատ են վստահում երիտսարդներին։

Արսեն այժմ պետք է իրեն ավելի լավ դրսևորի Ռուսաստանում, սակայն չեմ զարմանա եթե մոտ ապագայում նա հրավեր ստանա եվրոպական ինչ-որ ակումբից։ Նրան միանշանակ չի խանգարի տեղափոխվել ավելի ուժեղ առաջնություն։

Վերջերս տված հարցազրույցներից մեկի ժամանակ Արսենը հայտարարեց,որ դեռևս ոչնչի չի հասել, ինչը շատ ճիշտ մոտեցում է։

Ես վերջերս զրուցեցի նրա հետ աստղային հիվանդության մասին և ասացի, որ դա շատ տհաճ բան է․ մի փոքր ոչ այն կողմ, մի փոքր գլուխդ կորցրիր կամ մտածեցիր, որ ամեն ինչ կարող ես, վերջ՝ կորած ես։ Շատերն են այդպես կոտրվել ու «ավարտել» ֆուտբոլ խաղալ։

Ես ասում եմ Արսենին, որ հպարտանում եմ նրանով, բայց հիշեցնում, որ նա ընդամենը ճանապարհի սկզբում է։

Ես շատ սաներ եմ ունեցել, բայց Զախարյանը, կարծում եմ, եղածներից լավագույնն է։ Նա ֆուտբոլն ավելի շատ է սիրում, քան ինքն իրեն։ Եվ թող այդպես էլ շարունակվի»,- եզրափակել է Կորոլյովվը։

Հիշեցնենք, որ ՌՊԼ-ի ավարտված մրցաշրջանում Արեն Զախարյանը «Դինամոյի» կազմում անցկացրած 13 խաղում դարձել է 3 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023