Արսենալի դասագրքային գրոհն ու Բուկայո Սակայի գոլը🎥
Անգլիական Պրեմիեր լիգայի 17-րդ տուրի շրջանակում «Արսենալը» հյուրընկալվելիս մրցում է «Վեսթ Բրոմվիչի» դեմ։
Հանդիպման 28-րդ րոպեին «Արսենալի» ֆուտբոլիստները պարզապես տպավորիչ դասագրքային գրոհ զարգացրին, ինչի արդյունքում Բուկայո Սական հաշիվը դարձրեց 0։2։ «Զինագործների» ֆուտբոլիստները՝ 20-ամյա կիսապաշտպան Էմիլ Սմիթ-Ռոուի գլխավորությամբ 3-4 փոխանցմամբ «կտրեցին» մրցակցի ողջ պաշտպանությունը և Սակային դուրս բերեցին դատարկ դարպասի դիմաց, ով էլ բնականաբար չվրիպեց նպաստավոր դիրքից։
# ԱՊԼ, Արսենալ, Բուկայո Սակա, Էմիլ Սմիթ-Ռոու, Վեսթ Հեմ