«Արսենալը» ևս մեկ քայլով մոտեցավ չեմպիոնությանը` խոշոր հաշվով հաղթելով «Սանդեռլենդին» 🎥
Անգլիայի Պրեմիեր լիգայի 25-րդ տուրում «Արսենալը» տնային խաղում 3:0 հաշվով հաղթեց «Սանդեռլենդին»։
«Զինագործներից» դուբլ գրանցեց Վիկտոր Դյոկերեշը, մեկ անգամ էլ աչքի ընկավ Մարտին Սուբիմենդին։
Լոնդոնյան գրանդը 56 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ «Արսենալը» մոտակա հետապնդող «Մանրեսթեր Սիթիից» առաջ է 9 միավորով, բայց մանկունիական գրանդն ընթացիկ տուրում դեռ չի անցկացրել իր հանդիպումն ու փետրվարի 8-ին մրցակցի դաշտում կմրցի գործող չեմպիոն «Լիվերպուլի» դեմ։
«Սանդեռլենդը» 36 միավորով 10-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml