«Արսենալը» շարունակում է փայլել` վստահ խաղով հաղթելով «Բավարիային» 🎥
Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի 5-րդ տուրի կենտրոնական խաղում «Արսենալը» Լոնդոնի «Էմիրեյթս» ստադիոնում 3:1 հաշվով վստահ հաղթանակ տարավ «Բավարիայի» նկատմամբ։
«Զինագործներից» մեկական գոլ խփեցին Յուրիեն Թիմբերը, Նոնի Մադուեկեն ու Գաբրիել Մարտինելին։ «Ռեկորդ մայսթերից» աչքի ընկավ Լենարտ Կառլը։
Մյունխենյան գրանդն ընթացիկ մրցաշրջանում բոլորի մրցաշարերի 19-րդ խաղում կրեց առաջին պարտությունը։
Վենսան Կոմպանիի գլխավորած թիմը պաշտոնական խաղերում նախորդ պարտությունը կրել էր հուլիսի 5-ին ՊՍԺ-ից (0:2)` աշխարհի ակումբային առաջնության քառորդ եզրափակիչում։
«Արսենալը» միակ ակումբն է, որը Լիգայի փուլի բոլոր 5 խաղերում հաղթել է` 15 միավորով գլխավորելով մրցաշարային աղյուսակը։
«Բավարիան» 12 միավորով երրորդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml