Արսենալը շարունակում է հաղթարշավն` առավելության հասնելով Ֆուլհեմի նկատմամբ🎥
Անգլիական Պրեմիեր լիգայի 4-րդ տուրում «Արսենալը»` Լոնդոնի «Էմիրեյթս» մարզադաշտում, մրցեց «Ֆուլհեմի» դեմ։
Առաջին խաղակեսում, չնայած «զինագործներն» ունեին խաղային ու տարածքային առավելություն, միևնույնն է, չկարողացան նախքան ընդմիջում բացել հանդիպման հաշիվը։
Երկրորդ կեսի հենց մեկնարկում էլ` 56-րդ րոպեին, հյուրերը, ինչպես ամպրոպ անամպ երկնքում, Ալեքսանդր Միտրովիչի ջանքերով բացեցին հանդիպման հաշիվը։
Նշենք, որ սերբ հարձակվողը Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 4 խաղում դարձել է 4 գոլի հեղինակ և լավագույն ռմբարկուների ցուցակում «Լիդսի» գոլահար Ռոդրիգո Մորենոյի հետ կիսում է 2-3-րդ հորիզոնականները։
Հանդիպման մնացած ժամանակահատվածում Միկել Արտետայի թիմին հաջողվեց բեկել հանդիպման ընթացքն ու 2:1 հաշվով կամային հաղթանակ կորզել։
«Արսենալին» հաղթանակ պարգևեցին Մարտին Էդեգորի ու Գաբրիելի խփած գոլերը։
Այսպիսով, «Արսենալը» հաղթեց նաև մեկնարկային չորրորդ խաղում, ինչից հետո վաստակեց 12 միավոր` վերադառնալով մրցաշարային աղյուսակի 1-ին հորիզոնականը։
«Ֆուլհեմն», ընթացիկ մրցաշրջանում կրելով առաջին պարտությունը, մնաց 5 միավորով և զբաղեցնում է 11-րդ հորիզոնականը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ալեքսանդր Միտրովիչ, ԱՊԼ, Արսենալ, Գաբրիել Մագալյաես, Մարտին-Էդեգոր, Միկել Արտետա, Ֆուլհեմ