«Արսենալը» թրիլերային comeback արեց` հաղթելով «Նյուքասլին» 🎥
Անգլիայի Պրեմիեր լիգայի 6-րդ տուրում «Արսենալը» հյուրընկալվելիս 2:1 հաշվով հաղթեց «Նյուքասլին»։
«Կաչաղակները» 34-րդ րոպեին Նիկ Վոլթեմադեի խփած գոլից հետո բացեցին հաշիվը։
Էդի Հաուի գլխավորած թիմը մինչև 84-րդ րոպեն պահում էր հաղթական հաշիվը, սակայն «զինագործները» կարողացան թրիլերային comeback անել ու հաղթանակ կորզել։
Միլել Արտետայի գլխավորած թիմից պատասխան գոլը 84-րդ րպոեին խփեց Միկել Մերինոն, իսկ 90+6-ին հերոսացավ Գաբրիելը։
Լոնդոնյան գրանդը 13 միավորով բարձրացավ երկրորդ տեղ և առաջատար ու գործող չեմպիոն «Լիվերպուլից» հետ է միայն 2 միավորով։ «Նյուքասլը» 6 միավորով 15-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am