«Արսենալը» թանկարժեք միավորներ կորցրեց «Բրենթֆորդի» դեմ խաղում 🎥
«Արսենալը» թանկարժեք միավորներ կորցրեց «Բրենթֆորդի» դեմ խաղում 🎥
13/02/2026 - 02:25

Անգլիայի Պրեմիեր լիգայի 26-րդ տուրի վերջին խաղում «Արսենալը» հյուրընկալվելիս չկարողացավ հաղթել «Բրենթֆորդին». գրանցվեց 1:1 հաշիվը։

«Զինագործներից» 61-րդ րոպեին հաշիվը բացեց Նոնի Մադուեկեն, որին «մեղուները» 71-ին պատասխանեցին Քին Լյուիս-Փոթերի դիպուկ հարվածով։

«Արսենալը» 57 միավորով առաջին տեղում է։ Միկել Արտետայի գլխավորած թիմը երկրորդ տեղը զբաղեցնող «Մանչեսթեր Սիթիից» այժմ առաջ է 4 միավորով։ «Բրենթֆորդը» 40 միավորով 7-րդն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026