«Արսենալը» երկվորյակ եղբայրների տրանսֆեր է համաձայնեցրել 📸
Էկվադորական «Ինդեպիենդենտե դել Վալյեի» ֆուտբոլիստներ Հոլգեր ու Էդվին Քինտերոները կարիերան կշարունակեն «Արսենալում», հաստատում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Լոնդոնյան գրանդը համաձայնեցրել է երկվորյակ եղբայրների տրանսֆերը, բայց գործարքի ֆինանսական մնանրամասները չեն հաղորդվում։
Ֆուտբոլիստները «զինագործների» կազմը կհամալրեն 2027թ. օգոստոսի 15-ին 18 տարեկան դառնալուց հետո։ Կողմերը 5 տարվա պայմանագիր կստորագրեն։
16-ամյա կիսապաշտպանները նախորդ շաբաթ եղել են Լոնդոնում, որտեղ ծանոթացել են «Արսենալի» ենթակառուցվածքներին ու մարզական ծրագրին, նաև ստորագրել են որոշ փաստաթղթեր։
Հոլգեր Քինտերոն խաղում է հարձակվողական ոճի կիսապաշտպանի, իսկ Էդվինը` աջ վինգերի դիրքում։ Պատանի ֆուտբոլիստները հանդես են գալիս «Ինդեպիենդիենտե դել Վալյեի» Մ20 թիմում, հրավիրվում են նաև Էկվադորի Մ17 հավաքական։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# Արսենալ, Էդին Քինտերո, Ինդեպենդյենտե դել Վալե, Հոլգեր Քինտերո, տրանսֆերներ, Ֆաբրիցո Ռոմանո