Արսենալը Գվարդիոլայի թիմերի դեմ խաղերում կրկնել է «Փելասի», ՄՅՈՒ-ի ու «Գլադբախի» ցուցանիշը
Անգլիական Պրեմիեր լիգայի 30-րդ տուրում «Արսենալը» արտագնա խաղում մրցեց «Մանչեսթեր Սիթիի» դեմ. գրանցվեց 0:0 հաշիվը։
«Զինագործները» Պրեմիեր լիգայի 2023/24 մրցաշրջանում երկու խաղում էլ գնդակ բաց չեն թողել «քաղաքաբնակներից»։ Մրցաշրջանի առաջին հատվածում Միկել Արտետայի թիմը Լոնդոնում հաղթել էր 1:0 հաշվով։
OptaJoe-ն գրում է, որ «Արսենալը» միայն չորրորդ ակումբն է, որը մեկ մրցաշրջանի ընթացքում գոլ բաց չի թողել Պեպ Գվարդիոլայի թիմերից։
Ժամանակին նման ցուցանիշ գրանցել են միայն «Քրիսթալ Փելասը» (2021/22 մրցաշրջան), «Մանչեսթեր Յունայթեդը» (2020/21) և Մյոնխենգլադբախի «Բորուսիան» (2014/15)։ Վերջին դեպքում Գվարդիոլիան մարզում էր Մյունխենի «Բավարիան»։
Հավելենք, որ «Արսենալը» Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում 30 տուրից հետո վաստակել է 65 միավոր և զբաղեցնում է երկրորդ տեղը։ «Սիթին», 64 միավորով, երրորդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱՊԼ, Արսենալ, Մանչեսթեր-Սիթի, Պեպ Գվարդիոլա