Արման Անդրեասյանը ֆանտաստիկ comeback-ով դուրս եկավ ԵԱ-ի եզրափակիչ 🎥
Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում մեկնարկել է ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը։
Արման Անդրեասյանը (70 կգ) մեկնարկային երկու գոտեմարտերում հաղթելուց հետո դուրս էր եկել կիսաեզրափակիչ։
Կիսաեզրափակիչում Անդրեասյանը գոտեմարտեց Հունգարիան ներկայացնող ռուս Իսմայիլ Մուսուկաևի դեմ` առավելության հասնելով 8:5 հաշվով։
Գոտեմարտի ընթացքում Արմանը պարտվում էր նախ 0:5, ապա` 3:5 հաշվով։
Թվում էր, թե հայ ըմբիշը կպարտվի գոտեմարտում, սակայն դրա ավարտից ընդամենը 5 վայրկյան առաջ 4-միավորանոց հնարք կատարեց` հաղթելով մրցակցին։
Շոկի ենթարկված մրցակիցը բողոքարկեց մրցավարների որոշումը, սակայն այն չարդարացվեց, ինչի արդյունքում Անդրեասյանն ստացավ ևս 1 միավոր։
Այսպիսով, Արման Անդրեասյանը դուրս եկավ Եվրոպայի առաջնության եզրափակիչ։
Հավելենք, որ Իսմայիլ Մուսուկաևը 65 կգ քաշային կարգի աշխարհի գործող չեմպիոնն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Արման Անդրեասյան, Ըմբաշանարտի ԵԱ, Ըմբշամարտ