Ուրարտուն հաղթեց գործող չեմպիոնին 🎥
VBet Հայաստանի Պրեմիեր լիգայի 16-րդ տուրի շրջանակում «Արարատ-Արմենիան» ՀՖՖ տեխնիկական կենտրոն / Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում մրցեց «Ուրարտուի» դեմ։
Առաջին խաղակեսից հետո, կողմերն ընդմիջման գնացին նույն հաշվի պայմաններում որով և սկսել էին հանդիպումը․ գրանցվեց 0։0 հաշիվ։
Երկրորդ խաղակեսի մեկնարկային րոպեներին հյուրերն անսպասելիորեն կարողացան հաղթանակի նժարն իրենց կողմը թեքել՝ բացելով հանդիպման հաշիվը։ 49-րդ րոպեին գոլն իր անվան դիմաց գրանցեց հյուրերի ռուս կիսապաշտպան Իգոր Պադերինը։
Չնայած բավական շատ ժամանակ կար հաշվի հավասարությունը վերականգնելու և նույնիսկ հաղթանակ կորզելու համար, այնուամենայնիվ, Դավիդ Կամպանյայի սաներին չհաջողվեց այս խաղում գոլի հեղինակ դառնալ։
Խաղն ավարտվեց «Ուրարտուի»՝ նվազագույն հաշվով հաղթանակով։
Այս հաղթանակից հետո «Ուրարտուն» 11 խաղերից հետո վաստակեց 18 միավոր և VBet Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուղակում զբաղեցնում է 6-րդ հորիզոնականը։
«Արարատ – Արմենիան» մնաց նախապես վաստակած 21 միավորով և եզրափակում է մրցաշարային աղյուսակի լավագույն եռյակը՝ իրենից առաջ թողնելով «Ալաշկերտին» (24 միավոր) և «Արարատին» (25 միավոր)։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# VBet Հայաստանի Պրեմիեր լիգա, Արարատ-Արմենիա, Դավիդ Կամպանիա, Իգոր Պադերին, Ուրարտու