Ատլետիկոյի ու Սիթիի ֆուտբոլիստների կոնֆլիկտը շարունակվել է «Վանդա Մետրոպոլիտանոյի» թունելում🎥
Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչի պատասխան խաղում «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալվելիս մրցեց «Ատլետիկո Մադրիդի» դեմ. գրանցվեց 0:0 հաշիվը, ինչի արդյունքում մանկունյական ակումբը դուրս եկավ մրցաշարի կիսաեզրափակիչ։
Այդ հանդիպումը սկանդալային վերջաբան ունեցավ. 89-րդ րոպեին «Ատլետիկոյի» պաշտպան Ավգուստո Ֆելիպեն դրվագներից մեկում միտումնավոր թիկունքից ոտքով հարվածեց Ֆիլ Ֆոդենին, ինչից հետո բախում տեղի ունեցավ երկու ակումբների ֆուտբոլիստների միջև։
Այդ դրվագի հետևանքով Ֆելիպեն պատժվեց կարմիր քարտով, իսկ հանդիպումը տևական ժականակ դադարեցված էր։
Հանդիպման գլխավոր մրցավար Քրիստիան Դինգերտի եզրափակիչ սուլիչից հետո, երբ երկու ակումբներն ուղևորվում էին հանդերձարան, ֆուտբոլիստների միջև կոնֆլիկտը շարունակվել է «Վանդա Մետրոպոլիտանո» մարզադաշտի թունելում։
Ինչպես տեղեկացնում է Marca-ն, ֆուտբոլիստներին բաժանելու համար` ՈՒԵՖԱ-ն դիմել է Մադրիդի ոստիկանությանն ու «Վանդա Մետրոպոլիտանո» մարզադաշտի անվտանգության աշխատակիցներին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ավգուստո Ֆելիպե, Ատլետիկո Մադրիդ, Մանչեսթեր-Սիթի, Չեմպիոնների-լիգա, Քրիստիան Դինգերտ, Ֆիլ Ֆոդեն