Ատալանտան ջախջախեց Սամպդորիային` մոտենալով լավագույն քառյակին🎥
Իտալական Ա սերիայի 27-րդ տուրի վերջին հանդիպման շրջանակում «Ատալանտան» սեփական հարկի տակ մրցեց «Սամպդորիայի» դեմ։
Հանդիպման ողջ ընթացքում բերգամասկներն ունեին տարածքային ու խաղային մեծ առավելություն, ինչն էլ նպաստեց, որ մրցակցին ջախջախեն 4:0 հաշվով։
Ջանպիերո Գասպերինիի թիմի կազմից դուբլի հեղինակ դարձավ Տյոն Կոմպեյներսը, մեկական անգամ էլ աչքի ընկան Մարիո Պաշալիիչն ու Ալեքսեյ Միրանչուկը։
Այս հաղթանակից հետո «Ատալանտան» վաստակեց 47 միավոր և զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը։
Բերգամոն ներկայացնող ակումբը Չեմպիոնների լիգայի ուղեգիր տվող 4-րդ տեղը զբաղեցնող «Յուվենտուսին» զիջում է 3 միավոր և թուրինյան ակումբի համեմատ էլ մեկ հանդիպում պակաս է անցկացրել։
«Սամպդորիան», 26 միավորով, 15-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ա-սերիա, Ալեքսեյ Միրանչուկ, Ատալանտա, Մարիո Պաշալիչ, Ջանպի, Սամպդորիա, Տյոն Կոմպենեյրս