Ատալանտան գլխավոր մարզչի պաշտոնում Գասպերինիին փոխարինելու երկու տարբերակ է դիտարկում
«Ատալանտայի» գլխավոր մարզիչ Ջան Պիերո Գասպերինին, հնարավոր է, շուտով լքի զբաղեցրած պաշտոնը։
2021 թ. տարեվերջին 64-ամյա մասնագետը մինչև 2024 թ. հունիսի 30-ը երկարաձգեց պայմանագիրը «Ատալանտայի» հետ, սակայն 2022 թ. փետրվարին ամերիկացի գործարար Սթիվեն Պալյուկան բաժնեմաս ձեռք բերեց ակումբի կառավարման կապիտալում, ինչից հետո փոխվեց բերգամասկների ղեկավարման համակարգը։
Ինչպես տեղեկացնում է Football Italia-ն, այդ ամենով պայմանավորված` բացառված չէ, որ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո Գասպերինին հեռանա ակումբից
Աղբյուրի փոխանցմամբ` «Ատալանտան» ներկա պահին Գասպերինիին փոխարինելու երկու տարբերակ է դիտարկում։ Խոսքը Իգոր Տուդորի («Վերոնա») և Իվան Յուրիչի մասին է («Տորինո»)։
Հիշեցնենք, որ Ջան Պիերո Գասպերինին «Ատալանտան» գլխավորում է 2016 թ. հունիսից։ Նրա գլխավորությամբ Բերգամոն ներկայաղնող ակումբն անցկացրել է 289 հանդիպում, տոնել 149 հաղթանակ, կրել 67 պարտություն, ևս 73 խաղ էլ ավարտել ոչ-ոքի։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ա-սերիա, Ատալանտա, Իգոր Տուդոր, Իվան Յուրիչ, Ջանպիերո Գասպերինի, Սթիվեն Պալյուկա, Վերոնա, Տորինո, տրանսֆերներ