Գատուզո. «Ատալանտայի դեմ խաղում որևէ ակումբ չի կարող ֆավորիտ համարվել»
Իտալիայի գավաթի «Ատալանտայի» դեմ կիսաեզրափակիչ խաղից հետո (0:0) «Նապոլիի» գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոն իր կարծիքն է հայտնել դիմակայության մասին․
«Ատալանտայի դեմ խաղում որևէ ակումբ չի կարող ֆավորիտ համարվել։ Նրանք պրեսինգի են դիմում ամբողջ խաղադաշտով մեկ, ինչին էլ գումարվում է նրանց ֆիզիկական բարձր պատրաստվածությունը և տեխնիկան։
Մենք գործում էինք 3-4-3 սխեմայով և ստիպված էինք մի շարք փոփոխություններ կատարել։
Պյոտր Զելինսկին և Էլիֆ Էլմասը հոգնել էին, նրանց պետք էր հանգստանալու հնարավորություն տալ (խմբ․՝ նշված ֆուտբոլիստները փոխարինման մտան երկրորդ խաղակեսի միջնամասում)։
Մենք շատ լավ գործեցինք պաշտպանությունում և կարող էին ավելի հաջող գործել հարձակման թևում, սակայն այժմ մի քիչ սահմանափակված ենք հարձակման գծում։
Ինձ դուր է գալիս Վիկտոր Օսիմիենի ցուցադրած խաղը վերջին հանդիպումներում։ Նա աստիճանաբար լավ մարզավիճակ է հավաքում»,- նշել է Գատուզոն, ում խոսքերը փոխանցում է Football Italia-ն։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ատալանտա, Իտալիայի-Գավաթ, Նապոլի, Ջենարո Գատուզո, Վիկտոր Օսիմեն