Աստոն Վիլլան մոտ է իր պատմության ամենաթանկարժեք տրանսֆերն իրականացնելուն
«Նորվիչի» վինգեր Էմիլիանո Բուենդիան մոտ է «Աստոն Վիլլա» տեղափոխվելուն։
Ինչպես տեղեկացնում է իտալացի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, Բիրմինգհեմը ներկայացնող ակումբը 22-ամյա խաղացողի տրանսֆերի շուրջ հաջող բանակցություններ է վարել «Նորվիչի» ղեկավարների հետ, և կողմերը շատ մոտ են համաձայնության հասնելուն։
Աղբյուրի փոխանցմամբ` «Վիլլան» Բուենդիայի տրանսֆերի դիմաց կվճարի 35 մլն եվրո, իսկ Sky Sports-ի տեղեկություններով տրանսֆերն իր մեջ պարունակելու է նաև տարբեր բոնուսներ, ինչի շնորհիվ խաղացողի վերջնական գինը կարող է հասնել մինչև 46.5 մլն եվրո։
Արգենտինացի ֆուտբոլիստի ծառայություններով ակտիվորեն հետաքրքրված է եղել նաև «Արսենալը», սակայն «զինագործների» առաջարկները «դեղձանիկները» մերժել են։
Հատկանշական է, որ եթե «Աստոն Վիլլային» հաջողվի ավարտին հասցնել այս տրանսֆերը, ապա այն կդառնա ակումբի պատմության ամենաթանկարժեք ձեռքբերումը։
«Աստոն Վիլլան» իր ամենաթանկարժեք տրանսֆերն իրականացրել է 2020 թ. սեպտեմբերին, երբ 34 մլն եվրոյի դիմաց «Բրենթդորդից» գնեց Օլի Վոթկինսին։
հավելենք, որ Էմիլիանո Բուենդիան ավարտված մրցաշրջանում «Նորվիչի» կազմում բոլոր մրցաշարերի շրջանակում անցկացրել է 41 հանդիպում` դառնալով 15 գոլի և 17 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Աստոն Վիլլա, Արսենալ, Էմիլիանո Բուենդիա, Նորվիչ, տրանսֆերներ