«Անօրինական է». Ինտերի մի շարք ֆուտբոլիստներ արձագանքել են Մխիթարյանի փայլուն մրցելույթին 📸
Իտալական Ա սերիայի 4-րդ տուրում «Ինտերը» 5:1 հաշվով ջախջախեց «Միլանին»։
Հանդիպման հերոս դարձավ «ներաձուրիների» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն` իր անվան դիմաց գրանցելով դուբլ և գոլային փոխանցում։
Հանդիպումից հետո 34-ամյա ֆուտբոլիստն Instagram-ի իր էջում լուսանկարներ է տեղադրել «ռոսոներիների» դեմ կայացած խաղից` գրելով հետևյալը.
«Լավ օր եմ մաղթում, «Ինտերիստներ»»։
Այդ գրառման մեկնաբանություններում «Ինտերի» մի շարք ֆուտբոլիստներ իրենց հիացմունքն են արտահայտել հայազգի ֆուտբոլիստի հանդեպ։
Մասնավորապես, Նիկոլո Բարելան Մխիթարյանի` «Միլանի» դեմ կայացած խաղում ցույց տված մրցելույթը որակեպ է որպես «անօրինական»։
Մխիթարյանն այդ մեկնաբանությանն արձագանքել է` գրելով` «հաջորդը քոնն է»։
Ալեսանդրո Բաստոնին երկու մեկնաբանություն է թողել գրառմանը։
Նախ 24-ամյա պաշտպանը Մխիթարյանին ճանաչել է որպես հանդիպման ամենաարժեքավոր ֆուտբոլիստ` MVP (Խմբ.` Moste valuable player. այս մրցանակը սովորաբար հանձնվում է բասկետբոլային հանդիպումներից հետո), այնուհետև Բաստոնին գրել է հետևյալը.
«Իմ հայրիկ, իմ եղբայր, իմ հորեղբայր»։
Մխիթարյանն էլ Բաստոնիին արձագանքել է. «Իմ պապիկ»։
Մխիթարյանի հանդեպ իր հիացմունքն է արտահայտել նաև Ֆեդերիկո Դիմարկոն` գրելով հետևյալը.
«Աստված իմ, դու խելքահան ես անում ինձ։ Կամուսնանա՞ս ինձ հետ»։
Հայ ֆուտբոլիստը Դիմարկոյին նույնպես պատասխան մեկնաբանություն է գրել.
«Ես կարծում էի, թե արդեն ամուսնացած ենք»։
«Ինտերի» նորեկ Մարկուս Թյուրամը էմոջիների տեսքով նույնպես արտահայտել է իր հիացմունքը.
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ա-սերիա, Ալեսանդրո Բաստոնի, Ինտեր, Հենրիխ-Մխիթարյան, Մարկուս Թյուրամ, Միլան, Նիկոլո Բարելա, Ֆեդերիկո Դիմարկո