Անվանի երեք ակումբներ հետաքրքրված են եղել Տիկնիզյանի ծառայություններով
«Լոկոմոտիվի» և Հայաստանի հավաքականի պաշտպան Նաիր Տիկնիզյանը շարունակում է մնալ եվրոպական ակումբների ուշադրության կենտրոնում։
Ինչպես տեղեկացնում է Metaratings-ը, ընթացիկ ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ 24-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են եղել «Բոլոնիան», «Լացիոն» և «Սևիլիան»։
Այդուհանդերձ, մոսկովյան ակումբը հայազգի ֆուտբոլիստի տրանսֆերի վերաբերյալ դեռևս որևէ առաջարկ չի ատացել։
Հավելենք, որ Նաիր Տիկնիզյանն ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 23 խաղում դարձել է 8 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բոլոնիա, Լացիո, Լոկոմոտիվ, Նաիր Տիկնիզյան, Սևիլիա, տրանսֆերներ