Անչելոտի․ «Զիդանը փոխեց պատկերացումներս ֆուտբոլի վերաբերյալ»
«Էվերտոնի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին Sky Sports-ին տված հարցազրույցի ժամանակ պատմել է, թե «Յուվենտուսում» աշխատելու տարիներինն Զինեդին Զիդանը փոխել իր պատկերացումները ֆուտբոլի վերաբերյալ․
«Զիդանի հետ ես փորձում էի փոխել մարտավարական պատկերացումներս։ Զիդանն առաջին խաղացողն էր, ով ինձ հնարավորություն տվեց փոխել համակարգը և խաղալ այլ կերպ։
«Յուվենտուսում» անցկացրած առաջին մրցաշրջանում ես օգտագործում էի 3-4-1-2 սխեման, ինչի շնորհիվ Ալեսանդրո դել Պիերոն և Ֆիլիպո Ինձզագին հանդես էին գալիս հարձակման կրակագծում, իսկ Զիդանը՝ մի փոքր հետ։ Երկրորդ տարում հանդես էի գալիս չորս պաշտպանով, սակայն հարձակման գծում թողեցի երկու կենտրոնական հարձակվող, իսկ «10» համարի դիրքում հանդես էր գալիս Զիդանը։
Զիդանը փոխել է պատկերացումներս ֆուտբոլի վերաբերյալ։ Նախքան «Յուվենտուս» տեղափոխությունը կենտրանացած էի 4-4-2 մարտավարության վրա, իսկ Զիդանից հետո ամեն ինչ փոխվեց։ Ես ցանկանում էի Զիդանի համար գտնել լավագույն դիրքը, որպեսզի նա խաղադաշտում իրեն հարմարավետ զգար։
Ես հիանալի փորձ եմ ստացել «Յուվենտուսում», քանի որ այնտեղ ես հասկացա, թե ինչպես պետք է ակումբը մոտիվացնի և աջակցի մարզչին։ Ակումբն ինձ այդ հարցում անհավանական աջակցություն էր ցույց տալիս։ Կարևոր չէ, որ իմ երկրորդ մրցաշրջանի ավարտին հեռացրին պաշտոնից»,- նշել է Անչելոտին։
Հիշեցնենք, որ ֆրանսիացի լեգենդար կիսապաշտպանը «ծեր սենյորայի» կազմում հանդես է եկել 1996-2001 թթ, ինչից հետո ռեկորդային՝ 77,5 մլն եվրոյի դիմաց տեղափոխվեց «Ռեալ Մադրիդ»։ Կառլո Անչլետոին էլ թուրինյան ակումբը մարզել է 1999-2001 թթ․։
# Զինեդին-Զիդան, Էվերտոն, Կառլո Անչելոտի, Յուվենտուս