Անհավատալի ներկայացում «Օլդ Թրաֆորդում»! «Ման. Յունայթեդը» անհավանական comeback արեց «Լիոնի» դեմ խաղում` դուրս գալով ԵԼ կիսաեզրափակիչ 🎥

Անհավատալի ներկայացում «Օլդ Թրաֆորդում»! «Ման. Յունայթեդը» անհավանական comeback արեց «Լիոնի» դեմ խաղում` դուրս գալով ԵԼ կիսաեզրափակիչ 🎥

18/04/2025 - 01:49

Եվրոպա լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան խաղում «Լիոնը» «Օլդ Թրաֆորդ» ստադիոնում հյուրընկալվելիս մրցեց «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ։

Հիշեցնենք, որ դիմակայության առաջին խաղում գրանցվել էր 2:2 հաշիվը։

Պատասխան խաղի առաջին խաղակեսում «կարմիր սատանաները» Մանուել Ուգարտեի և Դիոգու Դալոյի գոլերի շնորհիվ երկու գնդակի առավելություն ստացան։

Այդուհանդերձ, երկրորդ խաղակեսում ֆրանսիական ակումբն ուներ խաղային ու տարածքային առավելություն և կարողացավ ոչ միայն կրճատել, այլև շատ արագ հավասարեցնել հաշիվը. 71-րդ րոպեին աչքի ընկավ Կորենտեն Տոլիսոն, իսկ 78-րդ րոպեին` Նիկոլաս Տալյաֆիկոն։

89-րդ րոպեին Տոլիսոն երկրորդ դեղին քարտն ստացավ ու հեռացվեց դաշտից։

Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց 2:2 հաշվով։

Լրացուցիչ ժամանակում «Լիոնը», չնայած խաղում էր 10 ֆուտբոլիստներով, շոկի ենթարկեց «Յունայթդեդին» ու ևս երկու գոլ խփեց։

Պաուլու Ֆոնսեկայի գլխավորած թիմից դարպասի գրավմամբ աչքի ընկան Ռայան Շերկին ու Ալեքսանդր Լակազետը։

114-րդ րոպեին Բրունու Ֆերնանդեշն աչքի ընկավ 11-մետրանոցից ու հաշիվը դարձրեց 3:4։

Թվում էր, թե «Յունայթեդը» այլևս չի հասցնի փրկել հանդիպումը, սակայն «կարմիր սատանաներն» անհավանական comeback արեցին ու հաղթեցին 5:4 հաշվով. 120-րդ րոպեին գոլ խփեց Քոբի Մեյնուն, իսկ 120+1-րդ րոպեին` Հարի Մագուայերը։ Երկու դեպքում էլ ասիստ կատարեց Կազեմիրոն։

Այսպիսով, «Մանչեսթեր Յունայթեդը» անհավատալի հաղթանակ տարավ, ընդհանուր դիմակայությունում առավելության հասավ 7:6 հաշվով և դուրս եկավ Եվրոպա կիսաեզրափակիչ, որտեղ կմրցի Բիլբաոյի «Ատլետիկի» դեմ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023