Անգլիայի Լիգայի գավաթ. Չելսին կրկին հաղթեց Տոտենհեմին` դուրս գալով եզրափակիչ🎥
Անգլիայի Լիգայի գավաթի կիսաեզրափակիչի պատասխան հանդիպման շրջանակում «Չելսին» հյուրընկալվելիս մրցեց «Տոտենհեմի» դեմ։
Հիմնականում հավասար պայքարում ընթացած խաղում խփվեց ընդամենը մեկ գոլ. 18-րդ րոպեին «ազնվականներին» հաղթանակ պարգևեց Անտոնիո Ռյուդիգերը։
Այսպիսով, «Չելսին» երկու խաղերի արդյունքում 3:0 հաշվով հաղթեց «Տոտենհեմին» և նվաճեց Լիգայի գավաթի եզրափակիչի ուղեգիր, որի շրջանակում կմրցի «Լիվերպուլ» – «Արսենալ» դիմակայության հաղթողի դեմ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Carabao Cup, Անգլիայի լիգայի գավաթ, Անտոնիո Ռյուդիգեր, Չելսի, Տոտենհեմ