Անգլիայի գավաթ. «Ման. Սիթին» նորից հաղթեց «Նյուքասլին» ու քառորդ եզրափակիչում է 🎥
Անգլիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալվելիս 3:1 հաշվով կամային հաղթանակ տարավ «Նյուքասլի» նկատմամբ։
Տանտերերին 18-րդ րոպեին առաջ մղեց Հարվի Բարնսը, որին «քաղաքաբնակները» պատասխանեցին Օմար Մարմուշի դուբլով և Սավինիոյի գոլով։
«Նյուքասլը» Մարմուշի կարիերայի «ամենասիրելի» թիմն է։ Եգիպտոսցի հարձակվողը «կաչաղակների» դեմ 5 խաղում խփել է արդեն 7 գոլ։
Պեպ Գվարդիոլայի գլխավորած թիմն ընթացիկ մրցաշրջանում արդեն 4-րդ անգամ է հաղթում «Նյուքասլին»։
Մանկունիական գրանդը «կաչաղակներին» երկու անգամ էլ պարտության էր մատնել Լիգայի գավաթի խաղարկությունում, մեկ անգամ` Պրեմիեր լիգայում։
Մրցաշրջանի առաջին խաղում հաղթել էր «Նյուքասլը»` Պրեմիեր լիգայի 12-րդ տուրում առավելության հասնելով 2:1 հաշվով։
Այսպիսով, «Մանչեսթեր Սիթին» դուրս եկավ Անգլիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչ, իսկ Էդի Հաուի գլխավորած թիմը լքեց պայքարը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml