Անգլիական գրանդները հետաքրքրված են Ռենատու Սանչեսի ծառայություններով
«Լիլի» և Պորտուգալիայի հավաքականի կիսապաշտպան Ռենատու Սանչեսը, հնարավոր է, կարիերան շարունակի Պրեմիեր լիգան ներկայացնող ակումբներից մեկի կազմում։
Ինչպես տեղեկացնում է This is Afield-ը, հղում կատարելով L’Equipe-ին, 23-ամյա ֆուտբոլիստը հայտնվել է «Լիվերպուլի» և «Արսենալի» ուշադրության կենտրոնում։
Աղբյուրի փոխանցմամբ` Սանչեսն ակումբների ուշադրության կենտրոնում հայտնվել է Լիգա 1-ի` 2020/21 մրցաշրջանի շրջանակում ունեցած վառ ելույթների շնորհիվ։ Բացի դրանից, ակումբներին գրավել է, թե երիտասարդ ֆուտբոլիստն ինչպես հանդես եկավ Պորտուգալիայի հավաքականի կազմում Եվրո-2020-ի շրջանակում։
Հավելենք, որ ներկա պահին Ռենատու Սանչեսի տրանաֆերային արժեքը հեղինակավոր Transfermarkt.com կայքը գնահատում է 30 մլն եվրո։
Պորտուգալացի ֆուտբոլիստը «Լիլի» գույները պաշտպանում է 2019 թ. օգոստոսից և մինչ այս պահն ակումբի կազմում անցկացրել է 59 հանդիպում` դառնալով 5 գոլի և նույնքան գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ միացե՛ք նաև GOALART-ի Telegram-ի ալիքին և մասնակցեք ֆուտբոլային տարբեր քննարկումներին` https://t.me/Golarat10
# Արսենալ, ԵՎՐՈ-2020, Լիգա-1, Լիլ, Լիվերպուլ, Պորտուգալիայի հավաքական, Ռենատու Սանչես, տրանսֆերներ