Անակնկալների երեկո. ԱՄՆ-ն ու Կանադան պարտվեցին,  Մեքսիկան հաղթեց Սալվադորին🎥

Անակնկալների երեկո. ԱՄՆ-ն ու Կանադան պարտվեցին, Մեքսիկան հաղթեց Սալվադորին🎥

31/03/2022 - 09:42

Ավարտվեց Աշխարհի 2022 թ. առաջնության Հյուսիսային և Կենտրոնական Ամերիկայի գոտու որակավորման փուլը։

Վերջին` 14-րդ տուրի շրջանակում գրանցվեին մի շարք անակնակնալ արդյունքներ, սակայն դրանք չփոխեցին մրցաշարային աղյուսակի դրվածքը։

Ամերիկայի Միացյալ Նահանգների հավաքականը հյուրընկալվելիս մրցեց Կոստա Ռիկայի դեմ։

Այս խաղում կոստառիկացիներին անհրաժեշտ էր մրցակցին հաղթել 5-6 գոլի տարբերությամբ, որպեսզի կարողանան միանգամից որակավորել աշխարհի առաջնությանը, սակայն տանտերերին հաջողվեց միայն երկու անպատասխան գնդակ ուղարկել ԱՄՆ հավաքականի դարպասը` առավելության հասնելով 2:0 հաշվով։

Լուիս Ֆերնանդո Սուարեսի թիմի կազմի մեկական անգամ աչքի ընկան Խուան Պաբլո Վարգասն ու Էնթոնի Կոնտրերասը։

Կանադայի հավաքականը, որն արդեն նվաճել էր Քաթար-2022-ի ուղեգիր, հյուրընկալվելիս մրցեց մրաշարային որևէ խնդիր չլուծող Պանամայի դեմ։

Ընկերական բնույթ ստացած խաղում գրանցվեց ընդամենը մեկ գոլ. 49-րդ րոպեին պանամացիներին հաղթանակ պարգևեց Գաբրիել Տորեսը։

Մեքիսկայի հավաքականն էլ Մեխիկոյի «Ացտեկա» մարզադաշտուն մրցեց Սալվադորի ընտրանու դեմ։

Խերարդո Մարտինոյի սաները, հանդիպման մեծ մասում ունենալով տարածքային ու խաղային լուրջ առավելություն, մրցակցին հաղթեցին 2:0 հաշվով։

«Ացտեկների» կազմից մեկական անգամ աչքի ընկան Ուրիել Անտունան ու Ռաուլ Խիմենեսը։

ԿՈՆԿԱԿԱՖ-ի գոտու որակավորման փուլի վերջին տուրում կայացել է ևս մեկ հանդիպում.

Ճամայկա 2:1 Հոնդուրաս

Այս գոտու որակավորման փուլի մրցաշարային աղյուսակը վերջնական ստացավ հետևյալ տեսքը.

  1. Կանադա – 28 միավոր
  2. Մեքիսկա – 28 միավոր
  3. ԱՄՆ – 25 միավոր
  4. Կոստա Ռիկա – 25 միավոր
  5. Պանամա – 21 միավոր
  6. Ճամայկա – 11 միավոր
  7. Սալվադոր – 10 միավոր
  8. Հոնդուրաս – 4 միավոր

Այսպիսով, այս գոտուց Կանադայի հավաքականի հետ աշխարհի առաջնության ուղեգիր նվաճեցին նաև Մեքսիկան և ԱՄՆ-ն։

Կոստա Ռիկայի հավաքականը, զբաղեցնելով 4-րդ հորիզոնականը, միջմայրամաքային անցումային հանդիպում անցկացնելու իրավունք ստացավ, որի շրջանակում հունիսի 13-ին կամ 14-ին Քաթարի մայրաքաղաք Դոհայում կմրցի Նոր Զելանդիայի դեմ, որը հաղթեց Օվկիանիայի գոտու որակավորման փուլը։

Հավելենք, որ այդ դիմակայության հաղթողը նույնպես կնվաճի աշխարհի առաջնության խմբայի փուլի ուղեգիր։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , , , , , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2022