Այսօր կկայանա 2022 թ. առաջին Էլ Կլասիկոն և կխաղարկվի Իտալիայի Սուպերգավաթը
Այսօր` հունվարի 12-ին, մեկնարկում է Իսպանիայի Սուպերգավաթի խաղարկությունը, որն արդեն անգամ անցկացվելու է Սաուդյան Արաբիայում։
Մրցաշարին մասնակցում են չորս ակումբներ` «Ատլետիկո Մադրիդը» (Լա լիգայի գործող չեմպիոն), «Ռեալ Մադրիդը» (Լա լիգայի գործող փոխչեմպիոն), «Բարսելոնան» (Իսպանիայի գործող գավաթակիր) և «Ատլետիկ Բիլբաոն» (Իսպանիայի գավաթի եզրափակիչի մասնակից)։
Ըստ վիճակահանության` մրցաշարի կիսաեզրափակիչի շրջանակում կկայանան «Բարսելոնա» – «Ռեալ» և «Ատլետիկո» – «Ատլետիկ» հանդիպումները։
Առաջինը եզրափակիչի ուղեգիրը կխաղարկեն «Բարսան» ու «Ռեալը» և կանցկացնեն 2022 թ. առաջին Էլ Կլասիկոն։
Նշենք, որ հա դիպման մեկնարկը Երևանի ժամանակով նախատեսված է 23:00-ին, որը, ցավոք, որևէ հայկական հեռուստաալիքով չի ցուցադրվելու։
Էլ Կլասիկոյին գրեթե զուգահեռաբար կկայանա նաև Իտալիայի Սուպերգավաթի հանդիպումը։
Միլանի «Ջուզեպե Մեացա» («Սան Սիրո») մարզադաշտում միմյանց դեմ կմրցեն Ա սերիայի գործող չեմպիոնն ու գործող գավաթակիրը` «Ինտերն» ու «Յուվենտուսը»։
Հանդիպման մեկնարկը Երևանի ժամանակով նախատեսված է 00:00-ին, որը, ինչպես Էլ Կլասիկոն, նույնպես չի ցուցադրվելու հայկական հեռուստաալիքներով։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Էլ Կլասիկո, Ինտեր, Իսպանիայի սուպերգավաթ, Իտալիայի Սուպեր գավաթ, Յուվենտուս, Ռեալ Մադրիդ