Այսօր կկայանա Դինամո – Փյունիկ հանդիպումը
Այսօր` հուլիսի 10-ին, կկայանա Չեմպիոնների որակավորման առաջին փուլի «Դինամո» (Մինսկ, Բելառուս) – «Փյունիկ» (Հայաստան) դիմակայության առաջին հանդիպումը։
Հանդիպումը կայանալու է Հունգարիայի Մեզեկեվեշդ քաղաքի մարզադաշտում` Երևանի ժամանակով 22:45-ից սկսած։ Բելառուսական ակումբները եվրագավաթային խաղերն անցկացնում են չեզոք դաշտում։
Հանդիպումը սպասարկելու է հետևյալ մրցավարական անձնակազմը.
Գլխավոր մրցավար – Վոլեն Չինկով (Բուլղարիա)
Եզրային մրցավարներ – Մարտին Վենև, Դենիս Սոկոլով (երկուսն էլ` Բուլղարիա)
Չորրորդ մրցավար – Նիկոլա Պոպով (Բուլղարիա)
VAR համակարգի պատասխանատուներ – Դրագոմիր Դրագանով, Վասիկիր Էլ Խատիբ (երկուսն էլ` Բուլղարիա)
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Դինամո Մինսկ, Չեմպիոնների-լիգա, Փյունիկ