Աղբյուր․ «Իտալական ակումբը համաձայնության է հասել Ռեալի հարձակվողի հետ»
«Լացիոն» մտադիր է ձեռք բերել «Ռեալի» հարձակվող Բորխա Մայորալին, ով վերջին երկու մրցաշրջանները վարձավճարով հանդես է եկել «Լևանտեի» կազմում։
Ինչպես տեղեկացնում է իտալացի լրագրող Նիկոլո Սկիրան, հռոեմական ակումբը 23-ամյա հարձակվողի հետ համաձայնեցրել է անձնական պայմանագրի կետերը։ Իսպանացի հարձակվողը տարեկան կվաստակի 2․2 մլն եվրո աշխատավարձ։
«Լացիոն» խաղացողի դիմաց «Ռեալին» պատրաստ է առաջարկել 15 մլն եվրո, սակայն «արքայական» ակումբը խաղացողի պայմանագրում ցանկանում է կետ մտցնել, ըստ որի, կպահպանի խաղացողին հետ գնելու անմիջական իրավունք։
«Ռեալի» ու Մայորալի միջև գործող պայմանագիրն ավարտվում է 2021 թվականին։
Ընթացիկ մրցաշրջանում Մայորալը մասնակցել է 36 հանդիպման՝ դառնալով 9 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։
# Բորխա-Մայորալ, Լա-լիգա, Լացիո, Լևանտե, Ռեալ Մադրիդ, տրանսֆերներ