Ալֆոնսո Դևիսի մոտ   սրտամկանի  բորբոքում է ախտորոշվել

Ալֆոնսո Դևիսի մոտ սրտամկանի բորբոքում է ախտորոշվել

14/01/2022 - 23:47

Գերմանական Բունդեսլիգայի 19-րդ տուրի շրջանակում «Բավարիան» հյուրընկալվելիս կմրցի «Քյոլնի» դեմ։

Հանդիպումից առաջ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ մյունխենյան ակումբի գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանին հարց են ուղղել եզրային պաշտպան Ալֆոնսո Դևիսի առողջական վիճակի մասին, ով ներկայումս վարակված է կորոնավիրուսով։

Գերմանացի մասնագետը հայտարարել է, որ Դևիսի մոտ ախտորոշվել է սրտամկանի բորբոքում.

«Հերթական բուժզննման ժամանակ Դևիսի մոտ ի հայտ են եկել միոկարդիտի (խմբ.` սրտամկանի բորբոքում) ախտանշաններ։

Դեռևս միայն ախտանշաններ են, հիվանդության թույլ տեսակն է, սակայն մենք իրավունք չունենք ռիսկի դիմել, այդ պատճառով էլ նա մարզումներին կվերադառնա միայն այն ժամանակ, երբ լիովին ապաքինված կլինի, ինչի համար անհրաժեշտ կլինի մի քանի շաբաթ։

Բժիշկները դեռևս չեն կարողանում պարզել` Դևիսի մոտ միոկարդիտն առաջացել է կորոնավիրուսի հետևանքով, թե` ոչ, սակայն փաստը մնում է փաստ, որ խնդիրն առկա է»,- գերմանացի մասնագետի խոսքերը մեջբերում է «Բավարիայի» պաշտոնական կայքը։

Հավելենք` օրեր առաջ հայտնի դարձավ, որ կանադացի ֆուտբոլիստը վարակվել է կորոնավիրուսով։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2022