Ալժիրի հավաքականի գլխավոր մարզչի ողբերգությունը Կամերունից կրած պարտությունից հետո🎥
Աշխարհի 2022 թ. առաջնության Աֆրիկայի գոտու որակավորման փլեյ-օֆֆ փուլի շրջանակում Ալժիրի հավաքականը սեփական հարկի տակ լրացուցիչ ժամանակում 1:2 հաշվով պարտվեց Կամերունին` լքելով պայքարը։
Հատկանշական է, որ 118-րդ րոպեին ալժիրցիները հաշիվը դարձրին 1:1 և տվյալ պահի դրությամբ իրենք էին նվաճում աշխարհի առաջնության ուղեգիր, սակայն 120+4-րդ րոպեին գնդակ բաց թողեցին ու պարտվեցին։
Գլխավոր մրցավար Բակարի Գասամայի եզրափակիչ սուլիչից հետո Ալժիրի հավաքականի Ջամել Բելմադին չի կարողացել զսպել հույզերն ու ծնկի է իջել` սկսելով արտասվել։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱԱ որակավորման փուլ, ԱԱ-2022, Ալժիրի հավաքական, Աշխարհի առաջնություն, Կամերունի հավաքական, Մունդիալ-2022, Ջամել Բելմադի, Քաթար-2022