Ալեքս Օքսլեյդ-Չեմբերլենը նոր ակումբ կունենա 📸
Ալեքս Օքսլեյդ-Չեմբերլենը նոր ակումբ կունենա 📸
06/02/2026 - 17:34

Անվանի կիսապաշտպան Ալեքս Օքսլեյդ-Չեմբերլենը կտեղափոխվի «Սելթիկ», հաստատում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Կողմերը պայմանագիր կստորագրեն, որը կգործի մինչև 2026թ. հուլիսի 1-ը։ Օքսլեյդ-Չեմբերլենն արդեն Գլազգոյում է և շուտով բուժզննում կանցնի նոր ակումբի համար։

32-ամյա ֆուտբոլիստի նախորդ ակումբը եղել է թուրքական «Բեշիկթաշը», որտեղ հանդես էր գալիս 2023թ. օգոստոսից, 50 խաղում խփել է 5 գոլ, կատարել 1 ասիստ։

Անգլիացի ֆուտբոլիստն առավել հայտնի է «Արսենալում» (198 խաղ, 20 գոլ ու 28 ասիստ) և «Լիվերպուլում» (146 խաղ, 18 գոլ, 14 ասիստ) ունեցած մրցելույթների ժամանակահատվածից։

Օքսլեյդ-Չեմբերլենը նաև 7 գոլ ու 6 ասիստ է գրանցել Անգլիայի ազգային հավաքականում անցկացրաժ 35 խաղում։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026