Ալեքսանդր Թարխանովը՝ Փյունիկի գլխավոր մարզիչ
64-ամյա ռուս մասնագետ Ալեքսանդր Թարխանովը պաշտոնապես նշանակվեց «Փյունիկ» ՖԱ-ի գլխավոր մարզիչ,- հայտնում է երևանյան ակումբի պաշտոնական կայքը:
Ճանաչված մասնագետը նախկինում գլխավորել է Մոսկվայի ԲԿՄԱ-ն, Սամարայի «Կռիլյա Սովետովը», Գրոզնիի «Թերեքը», մերձմոսկովյան «Խիմկին»: 1994-96թթ. Ռուսաստանի ազգային հավաքականում նա եղել է Օլեգ Ռոմանցևի օգնականը: Թարխանովի վերջին ակումբը եղել է Եկատերինբուրգի «Ուրալը»:
Ավելացնենք, որ Ալեքսանդր Թարխանովը նախկինում Հայաստանում աշխատելու փորձ ունի. 1980-ականների վերջերին նա եղել է Աբովյանի «Կոտայքի» մարզչական շտաբում:
# Փյունիկ