Ալաշկերտը դրամատիկ պայքարում լքեց Կոնֆերենցիաների լիգայի հետագա պայքարը🎥
Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում «Ալաշկերտը» հյուրընկալվելիս մրցեց հունգարական «Դեբրեցենի» դեմ։
Հիշեցնենք, որ դիմակայության առաջին խաղում Վահե Գևորգյանի թիմը պարտվել էր 0:1 հաշվով։
Առաջ ընկնելով` նշենք, որ պատասխան հանդիպումը պարզապես գերլարված պայքարում անցավ։
Հանդիպման հիմանական ժամանակում «Ալաշկերտը» հաղթեց 2:1 հաշվով։
Երևանյան ակումբի գոլերը խփեցին Վիտալի Ուստինովն ու Միմտուն, իսկ «Դեբրեցենի» կազմից աչքի ընկավ Բալաշ Ջուջակը։
Նշենք, որ 87-րդ րոպեից «Ալաշկերտը» խաղում էր 10 ֆուտբոլիստներով. դաշտից հեռացվել էր վրաց հարձակվող Լևան Կուտալիան։
Հանդիպումը շարունակվեց լրացուցիչ ժամանակում, որի ընթացքում տանտերերն ունեին պարզապես տոտալ առավելություն, սակայն որոշ դրվագներում գնդակը պարզապես հրաշքով չէր հայտնվում «Ալաշկերտի» դարպասում։
Լրացուցիչ ժամանակը նույնպես ավարտվեց 2:1 հաշվով, ինչից հետո կողմերը հաղթողին պարզելու համար իրացրին հետխաղյա 11-մետրանոցներ, որոնք ավելի դիպուկ իրացրին «Դեբրեցենի» ֆուտբոլիստները։
Այսպիսով, «Ալաշկերտը» դրամատիկ պայքարում լքեց Կոնֆերենցիաների լիգայի հետագա պայքարը։
«Դեբրեցենն» էլ դուրս եկավ որակավորման երրորդ փուլ, որի շրջանակում կմրցի «Ռապիդ Վիեննայի» (Ավստրիա) դեմ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ալաշկերտ, Դեբրեցեն, Կոնֆերենցիաների լիգա, Միմիտու, Վահե Գևորգյան, Վիտալի Ուստինով