Ադամյանի անվան երեկոն․ Հոֆֆենհայմ 2։1 Բորուսիա Դորտմունդ?
Գերմանական Բունդեսլիգայի 17-րդ տուրի մեկնարկային խաղում «Հոֆֆենհայմը» սեփական հարկի տակ 2։1 հաշվով կամային տարավ Դորտմունդի «Բորուսիայի» նկատմամբ։
Առաջին խաղակեսից հետո հյուրերը Մարիո Գյոթցեի գոլի շնորհիվ առջևում էին հաշվի մեջ։ Սակայն, երկրորդ խաղակեսում ամեն ինչ փոխվեց, երբ տատներերի կազմում փոխարինման դուրս եկավ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Սարգիս Ադամյանը, ով դարձավ խաղի հերոսը։
Նախ 79-րդ րոպեին Սաքոն օգտվեց «Բորուսիայի» տուգանային հրապարակում ստեղծված խառնաշփոթից՝ հավասարեցնելով հաշիվը, ապա 87-րդ րոպեին Ադամյանը եզրից կատարած փոխանցումից հետո գտավ Անդրեյ Կրամարիչին, ով գլխի դիպուկ հարվածով հաղթանակ պարգևեց իր թիմին։
Այս հաղթանակից հետո «Հոֆֆենհայմը» վաստակեց 27 միավոր և բարձրացավ 6-րդ հորիզոնական, իսկ «Բորուսիան» ունի 30 միավոր և 4-րդն է։
# Արմեն-Սարգսյան, Բորուսիա-Դորտմունդ, Բունդեսլիգա, Հոֆֆենհայմ