Ագուերոն Ալավեսի դեմ խաղում փոխարինվել է սրտի հետ կապված խնդիրների պատճառով
Իսպանական Լա լիգայի 12-րդ տուրի շրջանակում «Բարսելոնան» սեփական հարկի տակ մրցեց «Ալավեսի» դեմ. գրանցվեց 1:1 հաշիվը։
Հանդիպման առաջին խաղակեսի վերջնամասում «Բարսելոնայի» հարձակվող Սերխիո Ագուերոն անհանգստություն է զգացել կրծքավանդակի շրջանում և պառկել խոտածածկին, ինչից հետո կատալոնական ակումբի բուժանձնակազմը նրան տևական ժամանակ օգնություն էր ցույց տալիս խաղադաշտում։
Բուժանձնակազմը նույնիսկ պատգարակ էր դաշտ մտցրել, սակայն դրա կարիքը չեղավ, քանի որ, բարեբախտաբար, արգենտինացի ֆուտբոլիստն ի վիճակի եղավ ինքնուրույն լքել դաշտը։
Ինչպես հետագայում տեղեկացրել է «բլաուգրանասի» Twitter-ի պաշտոնական էջը, 33-ամյա ֆուտբոլիստն այդ դեպքից հետո հոսպիտալացվել է, որտեղ մոտ ժամանակներս կհետազոտվի նրա սիրտը։
Աղբյուրի փոխանցմամբ` «Ալավեսի» դեմ խաղում Կուն Ագուերոն փոխարինվել է տախիկարդիայի` հաճախասրտության պատճառով։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ալավես, Բարսելոնա, Լա-լիգա, Սերխիո-Ագուերո