ԱԱ-2026. Բրազիլիայի հավաքականի ընդլայնված հայտացուցակը 📸
Ամենահեղինակավոր Globo հեռուստաընկերությունը հրապարակել է Բրազիլիայի` ԱԱ-2026-ի համար նախատեսված ընդլայնված հայտացուցակը։
«Պենտակամպիոնների» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին.
Դարպասապահներ` Ալիսոն Բեկեր («Լիվերպուլ», Անգլիա), Էդերսոն («Ֆեներբահչե», Թուրքիա), Բենտո («Ալ Նասր», Սաուդյան Արաբիա), Ուգո Սոուզա («Կորինտիանս»), Ժոն Վիտոր («Նոթինգհեմ Ֆորեսթ», Անգլիա), Վեվերթոն («Գրեմիո»)։
Պաշտպաններ` Լեո Պերեյրա, Լեո Օրտիս, Ալեքս Սանդրո, Դանիլո (բոլորը` «Ֆլամենգո»), Մարկինիոս (ՊՍԺ, Ֆրանսիա), Գաբրիել Մագալյաես («Արսենալ», Անգլիա), Բրեմեր («Յուվենտուս», Իտալիա), Ֆաբրիսիո Բրունո, Կայկի Բրունո (երկուսն էլ` «Կրուզեյրո»), Տիագո Սիլվա («Պորտու», Պորտուգալիա), Ալեքսանդրո Ռիբեյրո («Լիլ», Ֆրանսիա), Դուգլաս Սանթոս («Զենիթ», Ռուսաստան), Լուսիանո Ժուբա («Բահիա»), Վեսլի («Ռոմա», Իտալիա), Պաուլո Էնրիկե («Վասկո դա Գամա»), Վիտինիո («Բոտաֆոգո»), Ռոջեր Իբանյես («Ալ Ահլի», Սաուդյան Արաբիա), Վիտոր Ռեյս («Ժիրոնա», Իսպանիա), Կառլոս Ավգուստո («Ինտեր», Իտալիա)։
Կիսապաշտպաններ` Կազեմիրո («Մանչեսթեր Յունայթեդ», Անգլիա), Բրունո Գիմարայես («Նյուքասլ», Անգլիա), Ֆաբինիո («Ալ Իթիհադ», Սաուդյան Արաբիա), Անդրեյ Սանթոս («Չելսի», Անգլիա), Դանիլո («Բոտաֆոգո»), Լուկաս Պակետա («Ֆլամենգո»), Ժերսոն, Մաթեուս Պերեյրա (երկուսն էլ` «Կրուզեյրո»), Անդրեաս Պերեյրա («Պալմեյրաս»), Գաբրիել Սարա («Գալաթասարայ», Թուրքիա), Էդերսոն («Ատալանտա», Իտալիա), Ժոաո Գոմես («Վուլվերհեմփթոն», Անգլիա)։
Հարձակվողներ` Վինիսիուս («Ռեալ Մադրիդ», Իսպանիա), Ռաֆինիա («Բարսելոնա», Իսպանիա), Մատեուս Կունյա («Մանչեսթեր Յունայթեդ»), Գաբրիել Մարտինելի, Գաբրիել Ժեզուս (երկուսն էլ` «Արսենալ»), Լուիս Էնրիկե («Զենիթ»), Էնդրիկ («Լիոն», Ֆրանսիա), Ռայան («Բորնմութ», Անգլիա), Ժոաո Պեդրո («Չելսի»), Իգոր Տիագո («Բրենթֆորդ», Անգլիա), Անթոնի («Բետիս», Իսպանիա), Պեդրո, Սամուել Լինո (երկուսն էլ` «Ֆլամենգո»), Կայո Ժորժե («Կրուզեյրո»), Նեյմար («Սանթոս»), Իգոր Ժեզուս («Նոթինֆհեմ Ֆորեսթ»), Ռիշարլիսոն («Տոտենհեմ», Անգլիա)։
Երկար դադարից հետո բրազիլացիների հայտացուցակ են վերադարձել հավաքաիանի պատմության մեջ լավագույն ռմբարկու Նեյմարը (79 գոլ) և 41-ամյա վետերան պաշտպան Տիագո Սիլվան։
«Պենտակամպիոնները» նախքան Մունդիալի մեկնարկը հունիսի 1-ին ընկերական հանդիպում կանցկացնեն Պանամայի, իսկ հունիսի 7-ին` Եգիպտոսի հետ։
Կառլո Անչելոտիի գլխավորած թիմն ԱԱ-2026-ի C խմբում հունիսի 14-ին կմրցեն Մարոկկոյի, հունիսի 20-ին` Հայիթիի, իսկ հունիսի 25-ին` Շոտլանդիայի հավաքականի դեմ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# ԱԱ-2026, Աշխարհի առաջնություն, Բրազիլիայի հավաքական, Կառլո Անչելոտի, Մունդիալ-2026, Նեյմար, Տիագո Սիլվա