ԱԱ-2022. Մարոկկոն շարունակում է հիացնել` հաղթելով նաև Կանադային🎥
ԱԱ-2022-ի F խմբի 3-րդ տուրում Մարոկկոյի հավաքականը Դոհայի «Ալ Թամումա» մարզադաշտում մրցեց Կանադայի դեմ։
Մարոկկացիները պարզապես սառը ցնցուղ էին պատրաստել մրցակցի համար` 23-րդ րոպեի դրությամբ ստանալով երկու գնդակի առավելություն։
Վալիդ Ռեգրաուրիի թիմի կազմից 4-րդ ու 23-րդ րոպեներին աչքի ընկան համապատասխանաբար Հակիմ Զիեշն ու Յուսեֆ Էն-Նեսիրին։
Առաջին կեսի վերջնամասում կանադացիները մեկ գնդակ հետ բերեցին. 40-րդ րոպեին ինքնագոլի հեղինակ դարձավ Նայեֆ Ագերտը։
Երկրորդ կեսում Ջոն Հերդմանի թիմը մոտ էր ոչ-ոքի կորզելուն, սակայն Կանադայի վետերան ավագ Աթիբա Հաթչինսոնի հարվածից հետո գնդակը դիպավ դարպասաձողին։
Ամեն դեպքում, Մարոկկոն հաղթեց 2:1 հաշվով։
Այս խմբում կայացել է ևս մեկ հանդիպում.
F խմբի մրցաշարային աղյուսակը 3-րդ տուրից հետո վերջնական ստացավ հետևյալ տեսքը.
- Մարոկկո – 7 միավոր
- Խորվաթիա – 5 միավոր
- Բելգիա – 4 միավոր
- Կանադա – 0 միավոր
Այսպիսով, Մարոկկոյի ու Խորվաթիայի հավաքականները նվաճեցին 1/8 եզրափակիչի ուղեգիր, իսկ Բելգիան ու Մարոկկոն ուղևորվում են տուն։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱԱ-2022, Աշխարհի առաջնություն, Աշրաֆ Հակիմի, Կանադայի հավաքական, Հակիմ-Զիեշ, Մարոկկոյի հավաքական, Մունդիալ-2022, Վալիդ Ռեգրագուի, Քաթար-2022