Ֆանտաստիկ թրիլեր «Էթիհադում». «Ռեալը» 90+2-րդ րոպեին comeback արեց «Սիթիի» դեմ խաղում 🎥
Չեմպիոնների լիգայի անցումային փլեյ-օֆֆ-ի առաջին խաղում «Էթիհադ» ստադիոնում միմյանց դեմ մրցեցին «Մանչեսթեր Սիթին» ու Մադրիդի «Ռեալը»։
Հիասքանչ պայքարում անցած խաղում «արքայական» ակումբը կարողացավ 3:2 հաշվով տպավորիչ comeback անել։
«Քաղաքաբնակները» Էրլինգ Հոլանդի դուբլի շնորհիվ երկու անգամ հաշվի մեջ առաջ էին, սակայն «արքայական» ակումբը 86-րդ րոպեին հավասարեցրեց հաշիվը, իսկ 90+2-րդ րոպեին հաղթանակ կորզեց։
Կառլո Անչելոտիի գլխավորած թիմից աչքի ընկան Կիլիան Մբապեն, Բրահիմ Դիասը, իսկ հաղթական գոլը խփեց Ջուդ Բելինգեմը։
Հավելենք, որ դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա փետրվարի 19-ին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից