Ֆրեյկսա․ «Նրանք VAR-ն օգտագործում են խարդախություններն օրինականացնելու համար»
«Բարսելոնայի» նախկին տնօրեն Տոնի Ֆրեյկսան ակնարկել է, որ «Ռեալ Սոսիեդադ» – «Ռեալ Մադրիդ» հանդիպման մրցավարական որոշումները եղել են կասկածելի․
«Նրանք VAR-ը դարձրել են հարթակ, որի շնորհիվ կարող են օրինականացնել խարդախությունները»,- գրել է նախկին տնօրենը Twitter-ի իր օգտահաշվում։
Հիշեցնենք, որ «Ռեալի» խփած երկրորդ գնդակը շատերի մոտ կասկածներ առաջացրեց, քանի որ տպավորություն էր, թե Կարիմ Բենզեման ձեռքով է կասեցրել գնդակը, սակայն VAR համակարգի սենյակում նստած մրցավարները հուշեցին, որ ֆրանսիացին ուսով է խաղացել՝ արձանագրելով գոլը։ Այդ կերպ հաշիվը դարձավ 0։2։ Հիշեցնենք, որ «Ռեալը» հաղթել է 1։2 հաշվով։
# Բարսելոնա, Լա-լիգա, Ռեալ Մադրիդ, Ռեալ-Սոսիեդադ, Տոնի Ֆրեյսկա