Ֆրանսիացի անվանի ֆուտբոլիստին 2,5 տարվա ազատազրկում է սպառնում

Ֆրանսիացի անվանի ֆուտբոլիստին 2,5 տարվա ազատազրկում է սպառնում

15/10/2024 - 23:46

Ֆրանսիացի անվանի ֆուտբոլիստ Վիսամ Բեն Յեդերը լուրջ սկանդալի առաջ է կանգնել։

RMC Sport-ը գրում է, որ 34-ամյա հարձակվողը ստիպված է կանգնել դատարանի առաջ. նրան մեղադրում են սեռական ոտնձգություն կատարելու մեջ։

Գործի առաջին լսումների ժամանակ Բեն Յեդերին մեղադրող կողմը ֆուտբոլիստին տեսնելուց հետո սկսել է արտասվել։

Ըստ աղբյուրի` գործքը քննող դատախազը Բեն Յեդերի համար պահանջել է 2,5 տարվա ազատազրկում։ Պատժի 18 ամիսը լինելու է պայմանական։

Նշենք, որ դեռ նախորդ տարվա օգոստոսին ֆուտբոլիստը նույն մեղադրանքով կրկին կանգնել էր արդարադատության առաջ, սակայն 900 հազար եվրո գրավի դիմաց ազատ արձակվեց։

Հավելենք, որ Բեն Յեդերը 2024 թ. հուլիսի 1-ից ազատ գործակալի կարգավիճակում է։ Նրա նախորդ ակումբը «Մոնակոն» էր, որի կազմում 201 խաղում խփել է 118 գոլ, կատարել 34 արդյունավետ փոխանցում։ Բեն Յեդերը խաղացել է նաև «Թուլուզում» ու «Սևիլիայում»։

Հարձակվողը 2018-2022 թթ. հրավիրվել է նաև Ֆրանսիայի ազգային հավաքական և մասնակցել է 19 հանդիպման, դարձել 3 գոլի և 4 ասիստի հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023