Ֆրանսիացի անվանի մասնագետը պատմական նվաճման է հասել
Ավստրալիայիում և Նոր Զելանդիայիում ընթանում է կանանց ֆուտբոլի աշխարհի առաջնությունը։
Խմբային փուլի 2-րդ տուրի կենտրոնական խաղում Ֆրանսիայի հավաքականը 2:1 հաշվով հաղթեց Բրազիլիայի ընտրանուն։
«Եռագույններին» մարզում է 54-ամյա անվանի մասնագետ Էրվե Ռենարը, ով պատմական նվաճման է հասել։
Բանն այն է, որ Ռենարը դարձել է ֆուտբոլի պատմության առաջին մարզիչը, ով հաղթանակ է տոնել ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց աշխարհի առաջնության շրջանակում։
Ռենարը Կատարում կայացած տղամարդկանց աշխարհի 2022 թ. առաջնության շրջանակում մարզում էր Սաուդյան Արաբիայի հավաքականը, որը խմբային փուլի 1-ին տուրում 2:1 հաշվով անակնկալ հաղթանակ տոնեց Արգենտինայի ընտրանու նկատմամբ։
Նշենք, որ Ռենարը ժամանակին մարզել է նաև Մարոկկոյի (2016-19 թթ.), Կոտ դ’Իվուարի (2014-15 թթ.), Զամբիայի (2008-10 և 2011-13 թթ.) և Անգոլայի (2010 թ.) հավաքականները։
Հավելենք, որ Զամբիայի (2012 թ.) և Կոտ դ’Իվուարի (2015 թ.) հավաքականները Ռենարի գլխավորությամբ դարձել են Աֆրիկայի ազգերի գավաթի հաղթող։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱԱ-2022, Աշխարհի առաջնություն, Արգենտինայի հավաքական, Բրազիլիայի կանանց հավաքական, Բրազիլիայի հավաքական, Էրվե Ռենար, կանանց ֆուտբոլ, Կանանց-ԱԱ, Մունդիալ-2022, Սաուդյան Արաբիա, Սաուդյան Արաբիայի հավաքական, Քաթար-2022, Ֆրանսիայի կանանց հավաքական, Ֆրանսիայի հավաքական