Ֆրանսիայի հավաքականի ևս մեկ ֆուտբոլիստ վնասվածք է ստացել և բաց կթողնի ԱԱ-2022-ը
Ինչպես տեղեկացնում է Ֆրանսիայի հավաքականի մամուլի ծառայությունը, Քրիստոֆեր Նկունկուն նոյեմբերի 15-ին կայացած մարզման ժամանակ վնասվածք է ստացել։
25-ամյա ֆուտբոլիստը բուժզննում է անցել, ինչը ցույց է տվել, որ նա չի կարող մասնակցել Քաթարում կայանալիք աշխարհի առաջնությունը։
Նկունկուն արդեն լքել է Ֆրանսիայի հավաքականի ճամբարը։ Դեռևս հայտնի չէ, թե ով է նրան փոխարինելու Ֆրանսիայի հավաքականի վերջնական հայտացուցակում։
Հիշեցնենք` վերջերս հայտնի դարձավ, որ Ֆրանսիայի հավաքականի կազմից ԱԱ-2022-ը բաց է թողնելու նաև ՊՍԺ-ի պաշտպան Պրեսնել Կիմպեմբեն։
Տարբեր վնասվածքների պատճառով «եռագույնների» կազմից տարվա կարևորագույն ստուգատեսը բաց են թողնելու նաև Պոլ Պոգբան, Նգոլո Կանտեն ու Մայք Մենյանը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱԱ-2022, Աշխարհի առաջնություն, Մայք Մանյան, Մունդիալ-2022, Նգոլո Կանտե, Պոլ-Պոգբա, Պրեսնել Կիմպեմբե, Քաթար-2022, Քրիստոֆեր Նկունկու, Ֆրանսիայի հավաքական