Ֆրանկ. «Ըստ իս` նա կլինի «Ոսկե գնդակի» հաջորդ դափնեկիրը»
«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Թոմաս Ֆրանկը գովեստի խոսքեր է հնչեցրել ՊՍԺ-ի կիսապաշտպան Վիտինիայի հասցեին, հայտնում է Standard-ը։
«Վիտինիան աշխարհի լավագույն կիսապաշտպանն է։ Ըստ իս` նա կլինի «Ոսկե գնդակի» հաջորդ դափնեկիրը»,- ասել է դանիացի մասնագետը։
Վիտինիան լոնդոնյան ակումբի դեմ Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի 5-րդ տուրի խաղում կարիերայի առաջին հեթ-տրիկ է գրանցել` օգնելով ՊՍԺ-ին 5:3 հաշվով հաղթանակ տանել։
«Ոսկե գնդակի» գործող դափնեկիրը «Պարի Սեն-Ժերմենում» Վիտինիայի խաղընկեր Ուսման Դեմբելեն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# Ballon d'Or, Թոմաս Ֆրանկ, Ոսկե-գնդակ, Չեմպիոնների-լիգա, ՊՍԺ, Վիտինիա, Տոտենհեմ