Ֆուտբոլով ապրող նեապոլիտանցիներ․ ողջ Նեապոլը վարակվել է ֆլեշմոբով?
Ինչպես գիտեք, Իտալիան կորոնավիրուսի ամենամեծ օճախներից մեկն է։ Ողջ երկիրը գտնվում է «կարմիր» գոտում, իսկ մարդկանց չի թույլատրվում տնից դուրս գալ։ Ողջ երկրում գործում են միայն մթերքի խանութները, բանկերը, ինչպես նաև դեղատները։
Հանգիստ տանը նստելը, դա միանշանակ իտալացիների համար չէ։ Մարդիկ միմյանց հետ շփվելու այլընտրանքներ են գտել․ դուրս են գալիս իրենց բնակարանների պատշգամբներ, երգում են, ուրախանում են, շփվում են, կարճ ասած՝ ասում-խոսում, ուրախանում են:
Նեապոլն այդ ակտիվությունը վերածել է ֆլեշմոբի։ «Նապոլին» Twitter-ի իր էջում հայտարարեց, որ շաբաթ՝ 19։45, երկրպագուները դուրս գան իրենց բնակակարնների պատշգամբ և երգեն «Սան-Պաոլո» մարզադաշտի հայտնի երգերեից մեկը՝ Un giorno all’improvviso, որը թարգամանաբար նշանակում է «Մեկ անգամ, հանկարծակի․․․»։
Որպեսզի ֆլեշմոբը ստացված համարվեր, երկրպագուները պետք է տեսահոլովակ հրապարակեին, տեղադրեին Twitter-ում, հրապարակման վրա նշեին «Նապոլիին» և այն կատարեին #HaDaPassaANuttata հեշթեգը, որը թարգամանաբար նշանակում է մենք կվերապրենք գիշերը։
Ֆլեշմոբը ստացավ մեծ արձագանք և համացանցում հայտնվեցին բազմաթիվ տեսահոլովակներ։
Ֆլեշմոբին միացած ամենահայտնի անձնավորությունը ոչ ավել ոչ պակաս «Նապոլիի» ավագ Լորենցո Ինսինիեն էր, ով զգացվում է՝ շատ է սիրում այդ «կրիչիալկան»։
Նշենք, որ այս կատարումը ստեղծվել է ոչ թե Նեապոլում, այլ Լ’Ակուիլա փոքրիկ քաղաքում՝ L’Estate Sta Finendo կատարման հիման վրա։
Այս կատարումն այնքան անգան ստացված էր, որ 2018 թվականին «Լիվերպուլի» երկրպագու, կիթառահար Ջեյմի Ուեբսթերը ստեղծել է Allez Allez Allez կատարումը, որն արդեն ոչ պակաս սիրված է You’ll Never Walk Alone-ից։
Հռոմում կարծես թե նույնպես երգի «փառատոն» է, քանի որ «Ռոման» իր էջում մրցույթ էր հայտարարել, սակայն պայմանները մի փոքր այլ էին։ Մրցույթի էությունն այն էր, որ երկրպագուները նկարեն տեսանյութ, երգելով ակումբի հայտնի երգերից որևէ մեկը, և այն հրապարակեն համացանցում, նշելով ակումբի էջը (օրվա ժամն ու տեսանյութի տևողությունն էական չէ, կարևորը՝ նկարված լիներ բնակարանի պատշգամից): Հաղթողին ակումբը խոստացել է պաշտոնական մարզաշապիկ նվիրել։
# Ա-սերիա, կորոնավիրուս, Նապոլի, Ռոմա