Բարսելոնան վարկ է վերցրել, սակայն չի վճարել ֆուտբոլիստների աշխատավարձերը
«Բարսելոնայի» ֆինանսական խնդիրները շարունակվում են։ Այս անգամը խոսքը է ֆուտբոլիստների աշխատավարձերի մասին է։
Բանն այն է՝ ինչպես տեղեկացնում է COPE-ն, «Բարսան» անցնող ամիսներին վարկ է վերցրել, որպեսզի կարողանա վճարել խաղացողների աշխատավարձերը, սակայն, ֆուտբոլիստները գումար չեն ստացել ո՛չ դեկտեմբերին, ո՛չ էլ հունվարին։
Ակումբն իր հերթին խոստացել է աշխատավարձ վճարել փետրվարից սկսած։
Որպես կանոն՝ ֆուտբոլիստներն աշխատավարձ են ստանում տարին երկու անգամ՝ ամռանն ու ձմռանը։ Ընդ որում՝ այս անգամ «Բարսայի» ֆուտբոլիստները պետք է վճարվեին աշխատավարձի ոչ լրիվ չափով, քանի որ աշխատավարձի կրճատման հարցում ակումբն ու ֆուտբոլիստները նոյեմբերին հստակ համաձայնության են հասել։ Կրճատումը պայմանավորված է կորոնավիրուսի համաճարակով առաջացած ֆինանսական ճգնաժամի հետ։
Կրճատումից հետո ֆուտբոլիստների աշխատավարձերի հետ կապված պատկերը հետևյալն է․ եթե որևէ ֆուտբոլիստ նախքան աշխատավարձի կրճատումը ստանում էր 10 մլն եվրո, ապա դրանից հետո նրա աշխատավարձը տարեկան դարձել է 5․8 մլն եվրո։ Հատկանշական է, որ մյուս 4․2 մլն եվրոն տվյալ ֆուտբոլիստը կստանա հաջորդ 4 տարիների ընթացքում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Լա լիգա