Մոուրինիո․ «Ֆուտբոլիստին խաղաժամանակ հենց այնպես չեն տալիս․ այն վաստակել է պետք»
«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն խոսել է թիմի վինգեր Գարեթ Բեյլի մարզավիճակի մասին։
«Ես չեմ կարող ֆուտբոլիստներին խաղաժամանակ տրամադրել․ սա այն չէ, ինչ ես կարող եմ տալ նրանց։
Բոլորս էլ տեղյակ ենք՝ վերջին տարիներին ինչպիսի դժվարությունների միջով է անցել Գարեթը։ Գիտենք, որ նա մեզ մոտ է տեղափոխվել վնասվածքով։
Նրա համար կարևորը կայուն լինելն է, մարզվել առանց սահմանափակումների։ Երբ ֆուտբոլիստը մարզվում է ամբողջ ինտենսիվությամբ և առանց սահմանափակումների, խոսում է այն մասին, որ նա պատրաստ է։
Ֆուտբոլիստին խաղաժամանակ հենց այնպես չեն տալիս․ այն վաստակել է պետք։ Տարբերությունն այստեղ է։ Այս շաբաթ Բեյլը մարզվում է բոլորի նման և մեծ ինտենսիվությամբ։
Երկուշաբթի մենք պետք է խաղանք «Ունիքոմի» դեմ։ Մենք դեռ պարապմունք ունենք մինչ այդ խաղը։ Կտեսնենք, թե Գարեթն իրեն ինչպես կդրսևորի»,- պորտուգալացի մասնագետի խոսքերն է մեջբերում Goal.com-ը։
Տեղեկացնենք, որ խաղը տեղի կունենա Անգլիայի գավաթի 1/16 եչրափակչի շրջանակում այսօր՝ հունվարի 25-ին՝ Երևանի ժամանակով 23-45-ին։
Գարեթ Բեյլը Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում «Տոտենհեմի» կազմում մասնակցել է 4 հանդիպման, դարձել 1 գոլի հեղինակ։
# Անգլիայի գավաթ, Գարեթ-Բեյլ, Ժոզե Մոուրինիո, Ունիքոմ, Պրեմիեր-լիգա, Տոտենհեմ