«Ֆուտբոլը կորցրեց չեմպիոնի». Պրեմիեր լիգայի ցավակցական ուղերձը

«Ֆուտբոլը կորցրեց չեմպիոնի». Պրեմիեր լիգայի ցավակցական ուղերձը

04/07/2025 - 00:24

Անգլիայի Պրեմիեր լիգայի մամուլի ծառայությունը սոցցանցերում ցավակցական ուղերձ է հղել  «Լիվերպուլի» հարձակվող Դիոգու Ժոտայի և նրա եղբայր Անդրե Սիլվայի մահված կապակցությամբ.

«Պրեմիեր լիգայում բոլորը ցնցված և խորը վշտով են տեղեկացել Դիոգու Ժոտայի և նրա եղբայր Անդրեի ողբերգական մահվան մասին։ Մեր խորին ցավակցություններն ենք հայտնում Դիոգուի ընտանիքին, ընկերներին, «Լիվերպուլ» ֆուտբոլային ակումբին և բոլոր երկրպագուներին։ Ֆուտբոլը կորցրեց չեմպիոնի, որին հավերժ կկարոտենք։ Մենք կշարունակենք աջակցել մեր ընկերներին և գործընկերներին ակումբում»,- նշված է առաջնության հայտարարության մեջ։

Ժոտան եղբոր` Անդրեի հետ մահացել է հուլիսի 3-ին ավտովթարի հետևանքով։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023